News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վերջին գործողություններն ուղղված էին ահաբեկչական սպառնալիքի չեզոքացմանը։ Այս մասին Պակիստանի արտգործնախարարի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը՝ անդրադառնալով «Ջեյշ ալ Զուլմ» խմբավորման դեմ վերջերս իրականացված հակաահաբեկչական գործողությանը, որը ստանձնել է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը։

Աբդոլլահիանի խոսքով՝ առկա տվյալները վկայում էին այն մասին, որ ավելի քան 50 ահաբեկիչ պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Իրանի դեմ, ինչը կանխվել է։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանը հարգում է Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Պակիստանի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ նախարարները պայմանավորվել են թուլացնել երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունն ու քննարկել երկու դեսպանների՝ միմյանց մայրաքաղաքներ վերադառնալու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ