News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Օրվա իշխանությունները ամբողջովին ձեւափոխում են մեր բանակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՊՆ-ն հայտարարել է, որ հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները:

«Սա միայն համազգեստին չի վերաբերում: Օրինակ, ուսումնական կենտրոններում, լինի զորամասեր, լինի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, չափորոշիչները ՆԱՏՕ-ին են, մարտավարությունը, հրահանգիչները, զորավարժությունները ՆԱՏՕ-ին են: Ինչո՞ւ է սա արվում:

Այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրները եւ նրանց դաշնակիցները, շուրջ 60 երկիր, այսօր պատերազմում են Ռուսաստանի դեմ եւ պարտվում են: Հիմա մենք վերցնում ենք պարտվող ռազմաքաղաքական դաշինքի անդամակցելու ուղին: Համազգեստը այդ տարրերից մեկն է: Ֆրանսիայից գնվում է ՆԱՏՕ-կան զինտեխնիկա: Ես կարծում եմ այս որոշումը ՀՀ իշխանություններինը չէ, իրենք ուղղակի կատարող օղակն են: Որոշումը Արեւմուտքինն է, Հարավային Կովկասում պետք է ստեղծվի Կովկասյան միացյալ բանակ»,-ասաց նա:

Հայկ Նախապետյանի խոսքով, Արեւմուտքը չի համակերպվում Ուկրաինայում պարտության հետ, դրա համար երկրորդ ճակատ պետք է բացել եւ Ռուսաստանը հարավային ուղղությամբ պետք է հարված ստանա Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միացյալ բանակից, որոնք պետք է գլխավորեն Թուրքիայի գլխավոր շտաբի սպաները. «Դրա համար է հայկական բանակը բերվում ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Ես չգիտեմ՝ դա որքանով կստացվի, բայց Հայաստանը դրանից կորուստներ է ունենալու, այնպես, ինչպես Ուկրաինան, դրանից առաջ Վրաստանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ