News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի եւ «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկություններին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կողմից ստորագրվել է  «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցութան գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը, որը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես` թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում:

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև» փոխգործակցության մասին համաձայնագիրը և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը բխում են վերոնշյալ աշխատանքային համաձայնագրից:

Փոխգործակցության մասին համաձայնագիրը հիմք կհանդիսանա ՀՀ ՆԳՆ-ից կապի սպայի Եվրոպոլ տեղակայման համար, ինչի շնորհիվ Եվրոպոլի հետ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը կդառնա առավել օպերատիվ:

Փոխըմբռնման հուշագիրը իրավական հիմք կհանդիսանա Եվրոպոլի կողմից ՀՀ ՆԳՆ-ում համապատասխան սարքավորումների տեղադրմամբ տեղեկատվության փոխանակման համար անվտանգ կապուղու ստեղծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Վրաստանը պետք է չեղարկի «օտարերկրյա գործակալների» օրենքը Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին համապատասխան. ԵՄ
Բորելը կոչ է արել ուշադրության առնել Վենետիկի հանձնաժողովի ցուցումները...
ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT
ԵՄ-ը ցանկանում է արգելել արտահանումը Բելառուս...
Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով
Մեծահասակների համար շենգենյան վիզան 90 եվրո կարժենա...
Հայաստանն ու Եվրամիությունը վերանայում են իրենց հարաբերությունները. Արարատ Միրզոյան
Նոր հարցեր են քննարկվում և սպասվում են գործընթացներ, որոնք դուրս են գալիս այս համաձայնագրի...
ԵՄ-ում առաջարկել են չեղարկել անվիզա ռեժիմը Վրաստանի հետ
ԵՄ-ում առաջարկել են չեղարկել...
Ամենաշատ