News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Անկախ թեկնածու Բորիս Նադեժդինը ՌԴ նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար հավաքել է ընտրողների 150 հազար ստորագրություն։ Այս տեղեկությունը հրապարակվել է նրա կայքում։

Լուրի հրապարակման պահին, դատելով հաշվեցույցից, Նադեժդինի առաջադրմանն աջակցել է 158 06 մարդ։ Ստորագրահավաքը շարունակվում է։

Նախագահի պաշտոնին առաջադրվելու համար անհրաժեշտ է հավաքել ստորագրություններ ՌԴ մարզերի կեսից ավելիում, մեկ մարզից ստորագրությունների թիվը չպետք է գերազանցի 2 500-ը։

Նադեժդինի թիմում հայտարարել են, որ նախատեսում են ԿԸՀ հանձնել 2 500-ական ստորագրություններ 40 մարզերից։ Հաշվեցույցի տվյալներով՝ անհրաժեշտ քանակությունը հավաքվել է ավելի քան 20 մարզերում։

Բորիս Նադեժդինը ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից։ Իր առաջադրման մասին քաղաքական գործիչը հայտարարել է 2023թ. վերջին։

ԿԸՀ-ն Նադեժդինին թույլ է տվել ստորագրություններ հավաքել դեկտեմբերի 28-ին։ Առաջին երեք շաբաթում նրա կողմնակիցներին հաջողվել է հավաքել 25 հազար ստորագրություն։ Այն բանից հետո, երբ Նադեժդինին իրենց աջակցությունն են հայտնել հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչները, հավաքված ստորագրությունների թիվը սկսել է կտրուկ աճել, գոյացել են հերթեր, եւ հաջորդ 75 հազարը հավաքվել է ընդամենը հինգ օրում։ Հաջորդ 50 հազարի համար շտաբը ծախսել է ընդամենը երկու օր։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 24-ին հայտնել է, որ Կրեմլում Նադեժդինին Վլադիմիր Պուտինի «մրցակից չեն դիտարկում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ