News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի կայունությունը, անկախությունը եւ դեմոկրատական հեռանկարները համապատասխանում են Սլովակիայի շահերին, եւ Ուկրաինայի անդամկցությունը Եվրոպական միությանը կարող է երաշխավորել դա։ Այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն TASR TV-ի եթերում՝ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումից հետո։

Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 24-ին Ուժգորոդում, երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Սլովակիայի եւ Ուկրաինայի կառավարությունները ցանկանում են «նոր պրագմատիզմի» քաղաքականություն վարել՝ չնայած տարակարծությանը։

Ֆիցոն կարծում է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունները երկարատեւ են լինելու, բայց հիշեցրել է, որ անձամբ աջակցել է Ուկրաինայի եվրոպական ապագային։ «Ինչ վերաբերում է Եվրամիություն մտնելուն, եկեք խոսենք այդ մասին, կան որոշ պայմաններ, դա ինչ-որ ժամանակ կխլի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ մուտքը դժվար է պատկերացնել գործնականում, քանի դեռ Ուկրաինան գտնվում է պատերազմի վիճակում։

Մյուս կողմից՝ նա Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը համարում է ռիսկ ամբողջ տարածաշրջանի համար։ «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը լարվածության, անգամ այդ տեղային հակամարտության՝ ամբողջ աշխարհում տարածման անհավանական նախադրյալ է»,- ասել է Ֆիցոն։

Նա զրուցել է իր ուկրաինացի գործընկերոջ հետ մի քանի տնտեսական թեմաների, Վելիկի Կապուշանների եւ Մուկաչեւոյի միջեւ էներգետիկ միավորման ստեղծման, Վիշնի Նեմեկում սահմանային անցման արդիականացման, ինչպես նաեւ Կիեւի եւ Կոշիցեի միջեւ երկաթուղային հաղորդակցության մասին։

Ֆիցոյի կարծիքով՝ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, չի ստորագրի պայմանագիր ռուսական «Գազպրոմի» հետ գազի տարանցման մասին, որի գործողությունն ավարտվում է 2024թ.։ Ֆիցոն, սակայն, կարծում է, որ Սլովակիայի եւ տարածաշրջանի այլ երկրների շահերից է բխում գտնել ինչ-որ քաղաքականապես իրականանալի լուծում այդ տարանցման շարունակման համար։ «Ամեն ինչ հնարավոր է։ Դա կախված կլինի ուկրաինացիների կամքից՝ երաշխավորել, որ այդ տարանցումը կկայանա»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավիահարված Ուկրաինայի Խարկովի շրջանի վրա․ 2 մարդ զոհվել է, 53-ը՝ վիրավորվել
«Ընդհանուր առմամբ դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ 116 աշխատակից  և 24 միավոր տեխնիկա
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
ԱՄՆ Սենատը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել
Օրինագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և ակտիվացնել պայքարը գործող...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Արկադի եւ Իգոր Ռոտենբերգների նկատմամբ
Արկադի Ռոտենբերգը մտերիմ է Պուտինի հետ...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է ռուսական օբյեկտների դեմ անօդաչուների զանգվածային գրոհի մասին
Հունիսի 21-ի գիշերը ուկրաինական աօդաչուները գրոհել են ռուսական օբյեկտները...
Ամենաշատ