News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) մերժել է Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման օրինագիծը։ Կառավարության առաջարկած օրենքը կարգելեր դատական հայցերը հարյուրավոր ակտիվիստների դեմ, որոնք քննության տակ են 2017թ. հոկտեմբերին Կատալոնիայի անկախության հռչակման փորձի համար։ Այժմ փաստաթուղթը կվերադարձվի արդարադատության հարցերի խորհրդարանական հանձնաժողով՝ լրացումներ կատարելու հնրավաորությամբ։ Այս մասին տեղեկացրել է «Եվրոնյուզը»։

Օրինագծին «կողմ» է քվեարկել 171 պատգամավոր։ «Դեմ»՝ 179։ Փաստաթղթի տեքստը չի բավարարել տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին՝ հանուն Կատալոնիայի» կուսակցության պատգամավորներին։ Այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները համարում են, որ օրինագիծը բավականաչափ երաշխիքներ չի տալիս, որպեսզի համաներման արժանանան մի շարք ակտիվիստներ եւ, առաջին հերթին, Պուչդեմոնը, որը գտնվում է Իսպանիայի սահմաններից դուրս։

Իսպանիայի վարչապետ, սոցիալիստ Պեդրո Սանչեսը համաձայնել է սկսել համաներման օրինագծի դիտարկումը խորհրդարանում երկու կատալոնյան անջատողական կուսակցությունների աջակցության դիմաց։ Դա թույլ է տվել Սանչեսին կառավարություն ձեւավորել անցած տարեվերջին։

Համաներման օրինագիծը երկրում զանգվածային բողոքներ է առաջացրել։ Ընդդիմադիր կուսակցությունները Սանչեսին մեղադրել են օրենսդրությունը խախտելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ