News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի վարչապետ Պերե Արագոնեսը եւ Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն հրաժարվել են ողջունել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին՝ Mobile World Congress (MWC) բացման արարողությանը, որը մեկնարկել է այս երկուշաբթի Կատալոնիայի մայրաքաղաքում, հայտնում է RTVE-ն։

Նրա խոսքով, նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նախօրեին MWC-ի մասնակիցների պաշտոնական ողջույնի ընթրիքի ժամանակ, որը տեղի է ունեցել Կատալոնիայի արվեստի ազգային թանգարանում։ Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել։

Mobile World Congress-ը, որը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 2-ը, ամենամեծ միջազգային ցուցահանդեսն ու կոնֆերանսն է՝ նվիրված այս ոլորտի վերջին միտումներին։ Բջջային կապի օպերատորների, առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ հեռահաղորդակցության ոլորտի մասնագետները կքննարկեն շուկաների ապագան եւ անհրաժեշտ ռազմավարությունը։

Հաղորդվում է, որ միջոցառմանը ելույթ կունենան ավելի քան հազար բանախոս, մոտ երկու հազար ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը։ Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 հազար այցելու 200 տարբեր երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ