News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որն Իսպանիայից փախել է 2017թ. անկախության անօրինական հանրաքվեից հետո, հայտնել է, որ կվերադառնա Կատալոնիա մայիսի 12-ին նախատեսված տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններից հետո։

Մինչ այդ նա ասել էր, որ կդնի իր թեկնածությունը «Միասին, հանուն Կատալոնիայի» անջատողական կուսակցությունից։ «Ես կվերադառնամ [ապագա տարածաշրջանային ղեկավարի] թեկնածության վերաբերյալ բանավեճերի օրը՝ անկախ այն բանից՝ կշահե՞մ, թե ՞ ոչ»,- հավաստիացրել է քաղաքական գործիչը RAC1 ռադիոկայանի հարցազրույցում։ Նա ավելացրել է, որ իրեն չի տեսնում ընդդիմության ղեկավարի դերում։

Իսպանիայում գործում է Պուչդեմոնի ձերբակալության օրդերը Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպման գործով։ Այնուամենայնիվ, այժմ թագավորության խորհրդարանը դիտարկում է անջատողական գործընթացի մասնակիցների համաներման օրինագիծը։

Քաղաքական գործիչը, որը ներկա պահին Եվրախորհրդարանի պատգամավոր է, գլխավորել է տարածաշրջանի կառավարությունը այնտեղ Իսպանիայի կազմից դուրս գալու հանրաքվեի անցկացման ժամանակ։ Դրանից հետո նա փախել է Բելգիա։ Այդ ժամանակվանից պիրենեյան թագավորության դատական իշխանություններն անհաջող փորձում են հասնել նրա արտահանձնմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ