News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իսպանիայի խորհրդարանը օրենք է ընդունել կատալոնացի անջատողականների համաներման մասին։ Օրինագծի ընդունմանը կողմ է արտահայտվել 178 պատգամավոր, դեմ՝ 172-ը։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։

Նշվում է, որ խոսքը 2017 թվականին Իսպանիայից Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու փորձի ժամանակ կատալոնացի անջատողականների ներկայացուցիչների կողմից կատարված և՛ ապացուցված, և՛ ենթադրյալ հանցագործությունների համաներման մասին է։

Կատալոնացի անջատողականներին համաներում շնորհելու հնարավորությունն առաջ է քաշել Իսպանիայի ներկայիս վարչապետ Պեդրո Սանչեսը։ Միևնույն ժամանակ, Իսպանիայի շատ շրջաններում այս միջոցը տարածված չէ:  Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ և պահանջելով վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։ Հունվարի վերջին Մադրիդի կենտրոնում մոտ 45 հազար մարդ բողոքի ցույց էր անցկացրել ինչպես Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման, այնպես էլ՝ Պեդրո Սանչեսի օրենքի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ