News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օրերս Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում՝ One Central-ում, կայացել է Fastex web3 էկոհամակարգի նոր գրասենյակի բացումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Fastex-ի կայուն և շարունակական աճը և ներգրավումը Դուբայի բիզնես միջավայրում: 

DWTC-ում նոր գրասենյակի բացումը նպաստում է Վիրտուալ ակտիվների կարգավորող մարմնի (VARA) հետ գործակցությանը։ Սա կարող է դրական կերպով անդրադառնալ Fastex-ի լիցենզավորման գործընթացի վրա՝ որպես տարածաշրջանում վիրտուալ ակտիվների ծառայությունների մատակարար (VASP): Հարկ է նշել, որ Fastex-ն արդեն իսկ VARA-ից ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ բրոքեր-դիլերային և փոխանակման գործառնություններ իրականացնելու համար։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը լավատեսորեն է արձագանքել վերջին իրադարձություններին․ «Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում Fastex-ի նոր գրասենյակի բացումը էկոհամակարգի զարգացման և աճի համար կարևոր ռազմավարական քայլ է: Սա հաստատում է, որ Fastex էկոհամակարգը համապատասխանում է ոլորտի ստանդարտներին և իրականացնում է թվային ակտիվների մատակարարման բարձր որակի ծառայություն: Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում Կարգավորողին՝ VARA-ին մոտ գտնվելով՝ Fastex-ը կողք կողքի գործունեություն է ծավալում ոլորտի առաջատար ընկերությունների հետ, ինչն էլ  օգտատերերին հավելյալ վստահություն է ներշնչում»:

Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում One Central հատվածը հայտնի է իր առաջադեմ բիզնես միջավայրով, և այս միջավայրում Fastex-ի ներկայությունը խոսում է դինամիկ նորարարական ֆինանսական միջավայրում մշտապես ներկա գտնվելու ցանկության մասին: Վիրտուալ ակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիայի համաշխարհային հանգույց դարձած այս տարածաշրջանում Fastex-ը վստահաբար իր անելիքն ունի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ