News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Պուտինի հայտնաբերված նստավայրը գտնվում է Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում՝ Կարելիայում, Ֆինլանդիայի հետ սահմանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա: Պալատի գոյության մասին հայտնի է դեռ 2016 թվականից, սակայն մինչ այժմ այն չի ցուցադրվել լուսանկարներով կամ տեսանյութերով։ Այս մասին գրում է Bild-ը։

Բնակավայր կարելի է հասնել միայն նավով կամ ուղղաթիռով, նրա վայրէջքի վայրը գտնվում է հսկայական շենքի հետևում: Տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ Պուտինը տարին առնվազն մեկ անգամ այցելում է Կարելիայում գտնվող իր պալատը։ Ըստ Dossier Center-ի՝ ՌԴ նախագահի նստավայրը բաղկացած է երեք հիմնական շինություններից, որոնք շատ ժամանակակից տեսք ունեն։ Պաշտոնապես շինությունները քողարկված են «ձկնորսական խրճիթ», «գոմ» և «այգեգործական տուն» անուններով։

Անօդաչու թռչող սարքի կադրերում երևում է նաև ձկնաբուծարան, որի արտադրանքը հավանաբար Պուտինի այցելությունների ժամանակ տեղ է գտնում նրա ճաշացանկում: Հիմնական շենքում տեղակայված է 200 քմ մակերեսով ճաշասենյակ։ Բնակավայրի տարածքում կա նաև չորս մետրանոց ջրվեժ։

Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները շուրջօրյա հսկում են պալատի մոտ գտնվող տարածքը։ Երբ Պուտինն գալիս է նստավայր, պաշտպանությունը զգալիորեն ուժեղանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ