News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Առատ ձյան պատճառով արտակարգ դրության ռեժիմ է մտցվել Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի ատլանտյան մասում, տեղեկացրել է CBC հեռուստաալիքը։

Կանադայի ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ նահանգի այդ հատվածում կարող է տեղալ մինչեւ 150 սանտիմետր ձյուն, ինչն ավելի քան երկու անգամ ավելին է տեղումների փետրվարյան նորմից։ Պատճառը Ատլանտյան օվկիանոսում սկսված փոթորիկն է, որն ուղեկցվում է 28 մ/վրկ արագությամբ քամով։ Ներկա պահին արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հարկ Նոր Շոտլանդիայի ամբողջ տարածքում չկա։

Տարածաշրջանի այդ հատվածում երկուշաբթի չեղարկվել են դասերը բոլոր ուսումնական հաստատություններում։ Բնակիչներին խնդրում են առավելագույն չափով սահմանափակել փողոց դուրս գալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ