News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթովպիան շուտով կարող է դառնալ ամենահանրահայտ վայրը կրիպտոարժույթի չինական մայներ-ընկերությունների աշխատանքի համար։ Դա կապված է երկրում էլեկտրաէներգիայի շահեկան գների հետ, որոնք աշխարհում ամենացածրներից մեկն են՝ այստեղ Աֆրիկայում ամենախոշոր հիդրոէլեկտրակայանի շահագործվելուց հետո, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

«Չինական մայներների համար Եթովպիան կդառնա ամենահանրահայտ ուղղությունը»,- ասել է Չինական թվային մայնինգի ասոցիացիայի հիմնադիր Նո Սյույը։ Երկրի գլխավոր առավելությունը ճյուղի փափուկ պետական կարգավորումն է եւ էլեկտրականության ցածր գները, նշել է Bloomberg-ը։

Կրիպտոարժույթի արտադրման սարքավորումը պահանջում է մեծ ծավալի էլեկտրականություն, էներգիայի ծախսերը կարող են կազմել մայներների բոլոր ծախսերի 80 տոկոսը։ Քեմբրիջի համալսարանի գնահատմամբ՝ 2023թ. միայն բիթքոինի մայնինգի համար ընկերությունները գլոբալ ծախսել են մոտ 121 տերավատ-ժամ, այդ ծավալը համադրելի է Արգենտինայի էլեկտրաէներգիայի սպառման հետ։ Որոշ երկրների կառավարությունները փորձում են սահմանափակել կրիպտոարժույթի արտադրությունը էնեգետիկ անվտանգության սպառնալիքների պատճառով։ Օրինակ, 2013թ. Չինաստանի Ժողովրդական բանկը (ԿԲ) արգելել է ֆինանսական կազմակերպություններին իրականացնել կրիպտոարժույթով գործառնություներ, վաճառել այդ ակտիվները եւ ունենալ դրանցից։ Մայնինիգի լիակատար արգելքը երկրում մտցվել է 2021թ.։

Եթովպիայի իշխանությունները, հակառակը, 2022թ. թույլ են տվել կրիպտոարժույթի արտադրումը։ Էլեկտրականության վճարները հանձվում են արտարժույթով, ինչը թույլ է տալիս կառավարությանը փոխհատուցել դրանց դեֆիցիտը։ Արդյունքում՝ ընդամենը մեկ տարում երկիրը բարձրացել է երկրորդ տեղն աշխարհում (Տեխասի նահանգից հետո) մայնինգային սարքավորման գնումների ծավալով։ Bloomberg-ի գնահատականներով՝ աֆրիկյան երկրի էներգետիկ համալիրի զարգացումը մի քանի տարվա ընթացքում կարող է ապահովել առաջատար տեղ նրա համար թվային արժույթի արտադրման ճյուղում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ