News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հնդկական Bharat Petroleum Corp (BPCL) նավթավերամշակող ընկերությունը պատժամիջոցների պատճառով խուսափում է ռուսական պրեմիում Sokol հում նավթի գնումներից, գրում է Reuters-ը։

Sokol-ի համար BPCL վճարումները չեն կատարվում միջնորդ բանկերի միջոցով, հրատարակությանը պարզաբանել են ընկերությունից։ Ռուսական Urals-ի էժան նավթի գնումները շարունակվում են, սակայն շուկան ավելի է լարվել, հավելել է Reuters-ի աղբյուրը։

Խնդիրները սկսեցին ծագել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ուժեղացրեց վերահսկողությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման նկատմամբ։ Բանն այն է, որ Sokol նավթը, իր ավելի որակյալ բաղադրության շնորհիվ, զգալիորեն գերազանցում է մեկ բարելի դիմաց 60 դոլար գնային առաստաղը։

Միևնույն ժամանակ, BPCL-ն ընդգծել է, որ չի նկատում ռուսական նավթի ստացման որևէ ընդհատում Կարմիր ծովում ճգնաժամի պատճառով և կշարունակի նավթ գնել ցանկացած աղբյուրից, եթե դա ֆինանսապես հնարավոր լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ