News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իրանի համար Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում Հայաստանով և Ադրբեջանով անցնող ճանապարհները տարբեր նշանակություն ունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Գոդրաթոլլահ Շաֆիեն։

Նա բացատրել է, որ Ադրբեջանի դեպքում խոսքը գնում է դեպի Ռուսաստան, իսկ Հայաստանի ու Վրաստանի միջոցով դեպի Եվրոպա մուտք գործելու մասին։ Ուստի Իրանի համար այս երկու ճանապարհները բոլորովին այլ նշանակություն ունեն։

«Թեհրանը ձգտում է ապահովել ինչպես Ադրբեջանի տարածքով մուտքը դեպի Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա»,- հավելել է փորձագետը։

Սա այն է, ինչ ցանկանում է նաև Հնդկաստանը, որը նույնպես ցանկանում է Իրանի միջոցով մուտք գործել դեպի Եվրոպա, այնուհետև Հայաստան և Վրաստան, հիշեցրել է Շաֆիեն։

«Դեռևս հայտնի չէ, թե երբ կբացվի Ադրբեջանով ճանապարհը, դա կարող է տարիներ տևել, քանի որ այս նախագծի շրջանակներում անհրաժեշտ է հենց Իրանում կառուցել մոտ 100 կմ երկարությամբ երկաթուղի»,- ասել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ միայն Ադրբեջանով դեպի հյուսիս ճանապարհի առկայությունը հղի է Թեհրանի համար ռիսկերով, քանի որ Ադրբեջանը կարող է օգտագործել իր տարանցիկ դերը՝ որպես լծակ և ցանկության դեպքում փակել ճանապարհը և խնդիրներ ստեղծել Իրանի համար։

«Սակայն Ադրբեջանի կողմից նման սադրանքների դեպքում Իրանը դեպի Ռուսաստան այլընտրանքային ուղիներ ունի՝ կա՛մ Կասպից ծովով, կա՛մ Թուրքմենստանով, կա՛մ Ղազախստանով, որոնք արդեն գործում են։ Բայց Հայաստանով անցնող ճանապարհն այս առումով Իրանի համար շատ ավելի կարևոր է, քանի որ դա ճանապարհ է դեպի Եվրոպա»,- հավելել է նա։

Շաֆին նշել է եվրոպացիների՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ճանապարհով հետաքրքրված լինելու կարևորությունը։

«Եվրոպացիները նույնպես պետք է աշխատեն այդ միջանցքի ստեղծման ուղղությամբ, և, եթե նրանք չեն ցանկանում աշխատել Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների պատճառով, ապա այդ միջանցքն անօգուտ կլինի»,- եզրափակել է փորձագետը։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ 34 կմ հատվածի կառուցման ծրագիրը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր։ Մասնավորապես‚…
Հայաստանին մոռացե՞լ են հարցնել. USAID-ը եւ ՎԶԵԲ-ը «կօգնեն Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին Միջին միջանցքի շրջանակում»
Ցանկանում են օգնել Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին...
Մեկ տարում ամբողջությամբ կավարտենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը Երևանից Գյումրի հատվածում. Սանոսյան
Նա վստահեցրեց, որ բոլոր տեղամասերում ակտիվ գործընթաց է ընթանում։ Սանոսյանն ասաց, որ Քաջարան...
ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ճանապարհի կառուցման համար
236 մլն եվրոյի վարկ Հայաստանին՝ ճանապարհի կառուցման համար...
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 12 միլիոն եվրո է հատկացրել
Երբ խոսում ենք «Խաղաղության խաչմերուկի» մասին, խոսում ենք ոչ միայն...
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ