![](img/news/80/78/04/default.jpg)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ուրբաթ օրը հայտարարել է, որ «խորապես վշտացած և անհանգստացած է» ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին լուրերից, հայտնում է Reuters-ը։
«Մենք պետք է հաստատենք բոլոր փաստերը, և Ռուսաստանը պետք է պատասխանի նրա մահվան հանգամանքների վերաբերյալ բոլոր լուրջ հարցերին», - ասել է Սթոլթենբերգը։