News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Tesla-ն կորցրել է ավտոմեքենաների ամենաթանկ ապրանքանիշի տիտղոսը։ Brand Finance խորհրդատվական ընկերության թարմ զեկույցի համաձայն՝ Mercedes-Benz-ը բարձրացել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաների ապրանքանիշերի վարկանիշի առաջին հորիզոնական՝ փոխարինելով նախկին առաջատարին՝ ամերիկյան Tesla-ին։

Mercedes-Benz-ի արժեքն աճել է մեկ տոկոսով՝ հասնելով 59,4 միլիարդ դոլարի, իսկ Tesla-ինը նվազել  է 12 տոկոսով՝ մինչև 58,3 միլիարդ դոլար: Վերլուծաբանները ամերիկյան ավտոարտադրող ընկերության ի անկումը  կապում են դրա ղեկավար Իլոն Մասկի ոչ միանշանակ պահվածքի հետ։

Աշխարհի ամենաթանկ մեքենաների ապրանքանիշերի տասնյակը հետևյալն է.

Առաջին տեղում Mercedes-Benz-ն է, երկրորդում՝ Tesla-ն, երրորդում՝ Toyota-ն՝ 52,7 մլրդ դոլարով, չորրորդում՝ Porsche-ն (43,1 մլրդ դոլար):

Հինգերորդ տեղում BMW-ն է (41 մլրդ դոլար), վեցերորդը մեծ տարբերությամբ Volkswagen-ն է (33,8 մլրդ դոլար), յոթերորդում՝ Honda-ն (26 մլրդ դոլար), ութերորդում՝ Hyundai-ը ն (22,9 մլրդ դոլար), իններորդում՝ Ford-ը (20,9 մլրդ դոլար) և տՏասներորդ տեղում Audi-ն է (14,4 մլրդ դոլար):

2024 թվականին միայն երեք ապրանքանիշ են բարելավել իրենց դիրքերը՝ Mercedes-Benz-ը, Porsche-ն և Hyundai-ն: Եվս երեքը պահպանել ցիեն իրենց նախկին տեղերը (Volkswagen, Honda և Audi), իսկ երեքի համար իրավիճակը վատթարացել էավ՝ Tesla-ն, BMW-ն և Ford-ը: Վերլուծաբանները Tesla-ի ձախողումը բացատրում են ընկերության ղեկավար Իլոն Մասկի գործունեության քննադատությամբ, ում պահվածքն ազդում է Tesla-ի հեղինակության վրա։

BYD-ն Չինաստանի ավտոմեքենաների ամենաթանկ ապրանքանիշն է, ըստ Brand Finance-ի, նրա արժեքն անցյալ տարվա ընթացքում աճել է 20 տոկոսով՝ հասնելով 12,1 մլրիլիարդ  դոլարի: Ընկերությունն ընդհանուր առմամբ դրական դինամիկա է գրանցում չինական ապրանքանիշերի շրջանում. 2024 թվականի վարկանիշում ընդգրկված չինական 22 ապրանքանիշերից 19-ը բարելավել են իրենց դիրքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները
Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ...
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ