News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի այցը Հայաստան՝ խոսում է այն մասին, որ Եվրոպան նույնպես հետաքրքրված է մեր տարածաշրջանով․ այստեղ ուժային կենտրոնների շահերի բախում է տեղի ունենում, չի կարող մի ուղղությամբ խորացնել համագործակցությունը՝ մյուսի հաշվին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Միջազգային համագործակցությունն արդեն երկար տարիներ Պաշտպանության նախարարության գործունեության հիմնական ուղղություններից մեկն է։ Ինչպես Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը, շատ Եվրոպական երկրների, այնպես էլ հետխորհրդային երկրների, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը Հայկական բանակը միշտ էլ իրականացրել է։ Եթե խոսքը գնում է նաեւ սպառազինության մասին, ապա դրա արգելանք որեւիցե մի երկրից ձեռք բերելու չի եղել։ Պարզապես ՀՀ զինված ուժերը այն ձեռք են բերել հնարավորության շրջանակներում»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից զինամթերք ձեռք բերելու առնչությամբ Հայաստանն ուներ լայն հնարավորություն․

«Այն, ինչն այսօր կատարվում է, Հայաստանի իշխանությունները կարծես՝ փորձում են նորից մի կողմից իրենց պարտականությունները գցել ՀԱՊԿ-ի վրա, մյուս կողմից էլ մյուս երկրների հետ համագործակցությունը ձեւավորել կամ էլ ցույց տալ, թե նախկին համակարգի հետ չի ստացվում, եւ մենք էլ Ֆրանսիայի հետ ենք այն կառուցում։ Ռազմական միջազգային համագործակցությունը պետք է լայն լինի»։

Սեյրան Օհանյանը նշեց, որ ցանկացած նոր սպառազինությունը անպայման պետք է արագ յուրացվի ՀՀ ԶՈՒ անձնակազմի կողմից․

«Մեր աձնակազմը պետք է ուսուցանված լինի, պետք է ընդունի, շարք կանգնեցնի, նաեւ ուսուցման ընթացքում այն համապատասխանեցնի Զինված ուժերի կիրառման պլանին։ Յուրաքանչյուր համակարգ ունի «շարակազմի» իր տեղն ու դիրքը։ Ցանկացած սպառազինություն եթե յուրացված չէ, եթե զինվորի կողմից չի օգտագործվում, ապա վերածվում է երկաթե թափոնի»։

Օհանյանն ընդգծեց, որ Ֆրանսիայի ՊՆ նախարարի այցը Հայաստան՝ խոսում է այն մասին, որ Եվրոպան նույնպես հետաքրքրված է մեր տարածաշրջանով․ «Այստեղ ուժային կենտրոնների շահերի բախում է տեղի ունենում, բայց չի կարող մի ուղղությամբ խորացվել համագործակցությունը՝ մյուսի հաշվին։ Հատկապես, որ դու եւ՛ պատմական, եւ՛ աշխարհագրական առումներով, եւ՛ տնտեսական համագործակցության, եւ՛ անվտանգային համակարգի ձեւավորումով ավելի շուտ ՀԱՊԿ-ի մեջ ես, քան՝ մյուս համակարգերի»։

Անդրադառնալով Հայաստանի հետ ՀԱՊԿ համագործակցությունը սառեցնելու մասին հայտարարություններին՝ Սեյրան Օհանյանն արձագանքեց․

«Յուրաքանչյուր երկրի շահերից է բխում համագործակցության մեջ իր դերն ունենալը։ Եթե հարաբերությունները վատթարացել են, դրա մեղքը պետք է տեսնենք այսօրվա իշխանությունների վրա։ Ոչ ոք ոչ ՀԱՊԿ-ից կամ այլ երկրից չի գալու քո երկիրը քո փոխարեն պաշտպանելու։ Եթե դու ժամանակին չես նախապատաստվել պատերազմին, եւ դրանից հետո նաեւ չես կարողացել կանգնեցնել շարունակական ճնշումները, որոնք կան Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա, ապա չի կարելի դա գցել ուրիշի վրա»։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հասցեին հնչող Հայաստանի մեղադրանքներին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ այնպես չէր, թե նախկինում թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները միայն լավ վիճակում են եղել․ «Նախկինում էլ թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում եղել են խնդիրներ, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում, սակայն մեր երկրի ղեկավարությունը կարողացել է առաջին հերթին անվտանգային համակարգն ուժեղացնել, որն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի այդ հարաբերություններում մեր շահերը կարողանանք առաջ տանել։ Հարաբերությունը մեկ օրում չի ձեւավորվում, դրա ձեւավորման համար երկարատեւ աշխատանք է պետք»։

Անդրադառնալով Սյունիքի մարզի Ներքին Հանդի դիրքի վրա ադրբեջանական սադրանքի առնչությամբ ռուսական կողմին ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքներին՝ Օհանյանն ասաց․

«Ինչպե՞ս հնարավորություն ունեին կանխելու, եթե Ներքին Հանդի պաշտպանությունը ձեւավորված է այնպես, որ դեմ առ դեմ կանգնած են Ադրբեջանի զինված ուժերը, ընդ որում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ներքին Հանդի գործողությունների պատասխանատուն հայաստանի Հանրապետության զինված ուժերն են։ Իրենք ոչ մի միջոց չեն ձեռնարկել, երբ 2-3 օր տեղեկատվական գործողություններ, ապատեղեկատվություն էր իրականացվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից․ սա նշանակում էր, որ նրանք գնալու են սադրանքների։ Երբ մենք ասում ենք՝ պետք է հետաքննություն սկսվի, թե ինչո՞ւ չեն նախապատրաստվել դրան, ինչո՞ւ կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվել մեր զինծառայողների կյանքը ապահովելու համար․ 4 կորուստը խոսում է այն մասին, որ հակառակորդը կոնկրետ պատժիչ գործողություն է արել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Երբ դա կլինի՝ կորոշենք. Նիկոլ Փաշինյան
Ընդդիմությունը պնդում է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունները մի շարք…
Ամենաշատ