News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող է կորցնել ռուսաստանցի զբոսաշրջիկներից ստացվող շահույթը Ռուսաստանից կատարվող վճարային փոխանցումների խնդիրների պատճառով, երկուշաբթի գրել է Aydınlık թերթը։

«Եվս մեկ կարեւոր հատվածը տուրիզմն է։ Մոտենում է 2024թ. սեզոնը։ Բայց դրամական փոխանցումները չեն կարող իրականացվել։ Խնդիրներ են առաջանում անգամ տոնավաճառների կազմակերպման ժամանակ։ Կառավարությունը պետք է որքան հնարավոր է շուտ լուծում գտնի։ Այլապես կորուստները մեծ կլինեն»,- գրել է թերթի սյունակագիր Իսմեթ Օզչելիքը։

Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվել են այն խնդրին, որ բանկերը հրաժարվում են ընդունել դրամական փոխանցումներ Ռուսաստանից։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի խոսքով՝ խնդիրը մասամբ կապված է Թուրքիայի վրա ԱՄՆ ճնշման հետ՝ պատժամիջոցների առնչությամբ։ Հարցով զբաղվել է Թուրքիայի առեւտրի նախարարությունը, Մոսկվան երկխոսություն է վարում Անկարայի հետ։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստան Թուրքիայի արտահանումը շարունակում է նվազել։ «Դա բացասաբար է անդրադառնում նաեւ Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալի վրա... Արտահանողները փոխհատուցել են իրենց կորուստները Ռուսաստանում։ Եթե մենք կորցնենք ռուսական շուկան, մեր աշխատանքը կդժվարանա։ Սնանկացումներն անխւսափելի կլինեն։ Կառավարությունը պետք է որքան հնարավոր է արագ միջոցներ ձեռնարկի։  Նա պետք է անի հնարավոր ամեն բան։ Չպետք է տրվի ներքին «ամերիկանիստներին»,- նշել է փորձագետը։

Թուրքական կողմը պաշտոնական մակարդակով տեղեկացված է Ռուսաստանի հետ վճարային փոխանցումներում առկա խնդիրների մասին, իրավիճակն աղետալի չի համարում, երկու երկրների համապատասխան գերատեսչություններն աշխատում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը երկրի նախագահի աշխատակազմում։ Բանկային հատվածի աղբյուրը փետրվարի 14-ին տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն, ելնելով պատժամիջոցների քաղաքականությունից, նախազգուշացնում է Թուրքիայի մի շարք մասնավոր բանկերի Ռուսաստանի հետ վճարային փոխանցումների մանրակրկիտ ստուգման անհրաժեշտության մասին, ինչը հասնում է սպառնալից տոնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ