News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման վերաբերյալ քննարկում։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Ներկայացվել են փորձագետների կողմից իրականացված «Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությունն ու վերարտադրողական իրավունքը ՀՀ-ում» ուսումնասիրության արդյունքները։

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ կանանց, մասնավորապես ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ «Այս թեմայի վերաբերյալ քիչ ուսումնասիրություններն էին նաև պատճառը, որ մենք նախաձեռնեցինք նշված հետազոտության իրականացումն ու այս քննարկումը՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ միջազգային գործընկերներ, պետական իրավասու մարմիններ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ ՔԿՀ-ներում գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից են։ Այս համատեքստում ընդգծում եմ իմ հանձնառությունը` հնարավոր բոլոր գործիքակազմերով աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը»։

Պաշտպանը խնդիրների հաղթահարման տեսանկյունից կարևորել է պետության դերակատարությունը` ևս մեկ անգամ շեշտելով, որ թեև կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում կան էական փոփոխություններ և զարգացումներ, բայց մի շարք առանցքային հարցեր շարունակում են մնալ չլուծված։

Հետազոտության շրջանակում, խնդիրների վերհանման նպատակով, փորձագետների կողմից իրականացվել են այցեր «Աբովյան» ՔԿՀ, անց են կացվել առանձնազրույցներ ինչպես այնտեղ գտնվող ազատությունից զրկված անձանց, այնպես էլ՝ բժշկական ստորաբաժնման բժիշկների, փորձագետների և այլ աշխատակիցների հետ։ Վեր են հանվել գործնականում հանդիպող հիմնական խնդիրները, վեր են լուծվել առկա իրավական կարգավորումները, մարտահրավերները և ներկայացվել են հնարավոր լուծումներ՝ ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի արդյունավետ իրացման առնչությամբ։ Արդյունքում, ներկայացվել է 18 առաջարկություն, որից 3-ը՝ օրենսդրական բնույթի, 15-ը՝ կազմակերպչական։

Մասնավորապես,

-ազատությունից զրկված կանայք չպետք է որևէ սահմանափակման ենթարկվեն վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի համատեքստում;

-հղի կանայք, կերակրող մայրերը և երեխա խնամող կանայք ունեն հատուկ պաշտպանության կարիք;

-անհրաժեշտ է «Աբովյան» ՔԿՀ-ում հղի կամ իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց համար միջազգային պահանջներին համապատասխանող միջավայր և պահման առանձնահատուկ պայմաններ ստեղծել՝ խաղահրապարակ և կանաչապատ զբոսաբակ;

-շատ կարևոր է նաև բժիշկների համար առանձին աշխատասենյակներ ունենալը, ինչը կապահովի բժշկական գաղտնիքի պահպանումը և զերծ կպահի ազատությունից զրկված կանանց անհարկի ուշադրությունից;

-ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ վարչակազմի, բժշկական անձնակազմի և ընտանիքի անդամների համար անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել դասընթացներ վերարտադրողական առողջության տարբեր հիմնահարցերի շուրջ՝ ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ և այլն:

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հաստատել է իր հանձնառությունը՝ մանդատի շրջանակում, ամբողջ ծավալով աջակցելու վեր հանված խնդիրների լուծմանը։

Ուսումնասիրությունը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈԻՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ