![](img/news/81/00/95/default.jpg)
Հումանիտար օգնության տրամադրման ժամանակ Գազայի խաղաղ բնակիչների վրա հարձակումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է Մերձավոր Արևելքի հարցով փակ նիստ անցկացնել:
Ավելի քան 100 պաղեստինցի զոհվել է, ևս 760-ը վիրավորվել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ստանալու ժամանակ գոյացած հերթերում սպասելու ժամանակ։ Բժիշկներն ասում են, որ բնակիչները զոհվել և վիրավորվել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից խաղաղ բնակչությանը հասցված հարվածների հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ մարդիկ զոհվել և վիրավորվել են հերթերում առաջացած հրմշտոցների պատճառով։