News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Meta կորպորացիան հայտարարեց, որ ապրիլից կդադարեցնի նորությունների հրապարակումը իրեն պատկանող Facebook-ում։

«Ապրիլի սկզբին մենք կփակենք Facebook News-ը և կհեռացնենք նորությունների բովանդակության հատուկ ներդիրը Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում, ինչպես նախկինում արեցինք Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Այս երկրներում մարդիկ դեռ կկարողանան Facebook-ի նորությունները դիտել իրենց լրահոսում, իսկ հրատարակիչները դեռ մուտք կունենան իրենց հաշիվներն ու էջերը, որտեղ նրանք կարող են հղումներ տեղադրել իրենց բովանդակությանը», - ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Meta-ն նաև ընդգծել է, որ Facebook News-ը փակելու որոշումն ընդունվել է, որպեսզի ընկերությունը կարողանա «կենտրոնացնել ժամանակն և ռեսուրսներն այն բանի վրա, ինչ մարդիկ ամենաշատն են ցանկանում տեսնել հարթակում»: «Ավստրալիայում և ԱՄՆ-ում Facebook-ի նորություններից օգտվողների թիվը նախորդ տարի նվազել է ավելի քան 80%-ով, և նման բովանդակությունը կազմում է այն 3%-ից էլ պակաս, քան այն, ինչ մարդիկ ամբողջ աշխարհում դիտում են իրենց Facebook-ի հոսքերում: Օգտատերերը գալիս են ոչ թե նորությունների և քաղաքական բովանդակության, այլ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ