News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կեւերը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումն ու օրենքն ուղարկել նախագահին՝ հաստատման, վկայում են խորհրդարանի շաբաթ օրվա քվեարկության տվյալները, տեղեկացրել է Reuters-ը։

Օրենսդիրները հավանություն են տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը փետրվարի 26-ին՝ հաղթահարելով վերջին խոչընդոտը սկանդինավյան երկրի պատմական քայլից առաջ, որի չեզոքությունը պահպանվել է համաշխարհային երկու պատերազմների եւ սառը պատերազմի ժամանակ։

Հունգարական քվեարկությունը վերջ դրեց բազմամսյա ձգձգմանը եւ հաջորդեց Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի այցին, որի ընթացքում երկու երկրները ստորագրեցին համաձայնագիր զենքի մատակարարումների մասին։

Հունգարիայի կառավարությունը բախվել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների ճնշմանը, որոնք պահանջում են նրանից ենթարկվել եւ ամրագրել Շվեդիայի անդամակցությունը դաշինքին։ Այժմ Հունգարիայի նախագահը հինգ օր ունի, որպեսզի հաստատի օրենքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ