News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին 200 տարուց ավելի տեւած պատմությանը նայելիս կարելի է տեսնել, որ Թուրքիան մշտապես կարողացել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակասություններն օգտագործել իր շահերի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

«Այս պահին էլ Թուրքիան կար որպես Թուրքիա այս երկու բեւեռների միջեւ իր վարած քաղաքականության շնորհիվ: Այս պարագայում Ռուսաստանի համար անակնկալ չէր եւ անակնկալ չէ, որ Թուրքիան ամեն պահի կարող է շրջվել դեպի Արեւմուտք: Չեմ կարծում, որ Ռուսաստանում մարդիկ, որոնք լավ են ուսումնասիրել ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը, մանավանդ, Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը մասնագիտությամբ թուրքագետ է, լավ գիտեն այդ ամբողջ պատմությունը ինչպես է ընթացել, եւ իրենց համար սպասելի էր:

Բնականաբար, Թուրքիայի քայլը Ռուսաստանին արտաքուստ զայրացրեց, սակայն իրենք դա հաշվարկած կլինեին: Չեմ կարծում, որ այդքան միամիտ կլինեին, որ չհաշվարկեին, որ Թուրքիան Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն օգտագործելու է Արեւմուտքի հետ ատռեւտուր անելու եւ իրեն պետք եղած հանգամանքները ստանալու համար, այս դեպքում F-16-երը մոդեռնիազացված տարբերակի տեսքով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ