News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այս պահին շահագրգռված չէ հարավում, այսինքն այս տարածաշրջանում պատերազմով եւ ամեն կերպ խուսափում է դրանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուս-թուրքական հարաբերություններն ինչ ազդեցություն ունեն Հարավային Կովկասի վրա:

«Արցախում մեզ համար ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանն ուղղակի չկարողացավ շատ բանի հասնել: Ռուս խաղաղապահները մտան երկարաժամկետ հույսերով, սակայն ընթացքն այլ ձեւ դասավորվեց: Հիմա ավելին, եկել են այն օրին, որ ռուսներին ընդհանրապես տարածաշրջանից են փորձում հեռացնել, թուլացնել ազդեցությունը: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը որեւէ կերպ չի փորձում դեռեւս ինչ-որ լուծում գտնել, որն առանց պատերազմի կլինի:

Այսօր իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ այս առումով Անթալիայի ֆորումում հետաքրքիր էր եւ ոչ այնքան ոգեւերոիչ Լավրովի ելույթները, որոնք նախորդների համեմատ այնքան էլ գոտեպնդող չէին տարածաշրջանում Ռուսաստանի համար»,-ասաց նա:

Անդրանիկ Իսպիրյանը նկատեց, որ Անթալիայի ֆորումին Անկարայի հայտարարությունները կարծես միտված չէին Ադրբեջանի ռազմական գործողությունների աջակցմանը, եւ Եվրոպայի տված «դաբրոն» ուղղակի տրված էր, որպեսզի Հայաստանին վերցնեն իրենց ազդեցության տակ առանց պատերազմի: «Սակայն ինչպես ՀՀ վարչապետն է նշում, Ադրբեջանը վարում է այլ քաղաքականություն»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆ
Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք…
Սահմանազատումը չգիտեմ, բայց ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ