News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից գաղտնալսված Ուկրաինայի հարցով ռազմական զանգըցույց տվեց, որ Taurus հրթիռները Կիևին փոխանցելու վերաբերյալ ոչ մի քաղաքական որոշում ընդունված չի եղել, երեքշաբթի օրը Շվեդիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

«Հեռախոսազրույցի ընթացքում նրանք միշտ հիշատակել են, որ Taurus-ն Ուկրաինայում տեղակայելու վերաբերյալ ոչ մի քաղաքական որոշում չկա ո՛չ կանցլերի (Օլաֆ Շոլց), ո՛չ իմ կողմից», -ասել է Պիստորիուսը մամուլի ասուլիսի ժամանակ:

Մարտի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդել էր Կիևին թեւավոր հրթիռներ մատակարարելուց հրաժարվելու մասին։ Նա հավելել էր, որ Taurus հրթիռների տեսական օգտագործումը հնարավոր է միայն գերմանացի զինվորականների անմիջական ներկայությամբ, իսկ «դրա մասին խոսք լինել չի կարող»։

Մարտի 1-ին RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր ռուսերեն լեզվով սղագրություն, այնուհետև Բունդեսվերի բարձրաստիճան սպաների զրույցի ձայնագրությունը, որում նրանք քննարկում են Մեծ Բրիտանիայի հետ կապ հաստատելու հնարավորությունը՝ Ղրիմի կամրջի վրա «Taurus» թեւավոր հրթիռներով հարձակման հարցով, ինչպես նաև թույլ են տալիս հարձակումների համար հարյուրավոր այդպիսի հրթիռներ տեղափոխել Կիև։ Սիմոնյանի խոսքով, խոսակցությունը տեղի է ունեցել այն օրը, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն ուկրաինական հակամարտությունում ներգրավված չէ և չի էլ լինելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավիահարված Ուկրաինայի Խարկովի շրջանի վրա․ 2 մարդ զոհվել է, 53-ը՝ վիրավորվել
«Ընդհանուր առմամբ դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ 116 աշխատակից  և 24 միավոր տեխնիկա
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
ԱՄՆ Սենատը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել
Օրինագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և ակտիվացնել պայքարը գործող...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Արկադի եւ Իգոր Ռոտենբերգների նկատմամբ
Արկադի Ռոտենբերգը մտերիմ է Պուտինի հետ...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է ռուսական օբյեկտների դեմ անօդաչուների զանգվածային գրոհի մասին
Հունիսի 21-ի գիշերը ուկրաինական աօդաչուները գրոհել են ռուսական օբյեկտները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ