News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր արդեն հասունացել է Հայոց Եղեռնը «փաստարկված» ժխտելու պահը, ըստ այդմ էլ՝ կարելի է վստահաբար պնդել, որ Թուրքիան թշնամի չէ, թշնամի է Ռուսաստանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ ինձ մի նյութ ուղարկեցին. բանախոսը հավաստիացնում է, որ շատ հայերի շոկ է սպասվում, երբ Թուրքիան բացի Մեծ Եղեռնի արխիվները:

Մի քանի նկատառումներ՝

  1. Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին:
  2. Հայոց Եղեռնի փաստը հավաստվել է հենց թուրքական դատական ատյանների 7 տասնյակը գերազանցող մեղադրական դատավճիռներով, որոնցով մահապատիժ է սահմանվել կուսակցական-պետական պարագլուխներին (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ, Նազիմ և այլն)՝ էթնիկական զանգվածային բնաջնջումը, այդ թվում՝ տարհանումների միջոցով, կազմակերպելու համար:
  3. Դատավճիռների բնօրինակների մեծ մասը հայտնվել է Վատիկանի արխիվում, դրանք 4 հատորով հրատարակվել են, ինչը հանգեցրել է թուրքական իշխանությունների անպարկեշտ արձագանքին: Այլ հարց, թե ինչպե՞ս են այդչափ կարևոր փաստաթղթերն անհետացել թուրքական արխիվներից:
  4. Թուրքիան ինքն է մշտապես նախաձեռնում, որ իր հիրավի թերի արխիվները հասանելի դառնան, ընդ որում՝ ոչ թե իրավագետների, այլ պատմաբանների համար (հույս փայփայելով, որ պատմաբանները կտարվեն սոսկ պատմական փաստաթղթերով, անտեսելով դրանց իրավական նշանակությունը), հիշեք թեկուզ Հայ-թուրքական չվավերացված արձանագրությունները:
  5. Վերջապես, վաղուց է հայտնի, որ Թուրքիայի արխիվները որևէ արժեք չունեն, քանզի այդ երկիրը վարել և վարում է «խորքային պետության» քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իրենք բոլոր առանցքային հարցերով ընդունում են առնվազն 2 իրարամերժ իրավական փաստաթուղթ, մեկը՝ հրապարակային, սոսկ արխիվի համար, մյուսը՝ գաղտնի, դե ֆակտո գործելու համար:

Հ.Գ. Լրագրողի այն հարցին, թե կա՞ հավանականություն, որ Թուրքիան կբացի արխիվները, պատասխանում է, որ մեծ է հավանականությունը, ուղղակի 80 տոկոսով խոչընդոտում է Մոսկվան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ