News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ս․թ․ փետրվարի 27-ին Դուբայի «Արմանի» ռեստորանում կայացել է երկրորդ ftNFT միջազգային մրցանակաբաշխությունը՝ ftNFT International Awards 2024-ը: Ամենամյա մրցանակաբաշխությունն իր տեսակի մեջ բացառիկ է. միավորում է NFT և բլոկչեյն աշխարհների տաղանդավոր ստեղծագործողներին՝ արվեստի, բլոկչեյն տեխնոլոգիական լուծումների, լուսանկարչության և մետատիրույթի տարատեսակ նախագծերով։

Այն մեկնարկել է այս տարվա փետրվարին հետևյալ փուլերով՝ 1. մրցույթի անվանակարգերի ներկայացում, 2. հանրային քվեարկության փուլ։ Հաղթողները որոշվել են բլոկչեյնի վրա տեղի ունեցած հանրային քվեարկության արդյունքների, ժյուրիի դիտարկումների, ինչպես նաև ftNFT.com հարթակում գրանցված նախորդ 12 ամսվա տվյալների հիման վրա։

ftNFT միջազգային մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներն են՝ 

  • Fastexverse-ում լավագույն տիրույթ՝ «Casa Barbershop»
  • Արհեստական բանականության կիրառմամբ լավագույն NFT արվեստի նմուշ՝ Fabin Rasheed «Dreamcatcher»
  • Լավագույն լուսանկարչական NFT հավաքածու՝ «Justin Aversano for Twin Flames»
  • Ամենաշատ վաճառված հավաքածու՝ Amrita Sethi «AR SoundBYTE»
  • Լավագույն նորարարական NFT հավաքածու՝ Anna Chekh «Create Your Own NFT»
  • Լավագույն անիմացիոն NFT նախագիծ՝ «Villa Sufia for «Majles» Series»
  • NFT հայտնություն՝ Choen Lee (մրցանակն ստացել է պարոն Wu-ն)
  • «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ՝ «The Trillionaire Clothing»
  • Լավագույն առևտրի կենտրոն Fastexverse-ում ՝ «Al Wasl Football Club»
  • Metaverse լուծումներով ուշագրավ նախագիծ՝ «Commercial Bank International» (CBI)
  • NFT-ի լավագույն կիրառություն գեղեցկության ոլորտում ՝ Lana Tarek
  • Լավագույն նորարարություն ազատ առևտրային գոտում ՝ RAK DAO
  • Լավագույն Web3 ակադեմիա՝ Unbox Institute
  • Լավագույն մեդիա նախագիծ՝ «The Trillionaire Life»
  • Bahamut բլոկչեյնի վրա ստեղծված լավագույն խաղ՝ Blockstars-ի «Super First»-ը
  • Ամենանորարարական DApp՝ Bahamut բլոկչեյնի վրա՝ «Letter to Mr. First»
  • Լավագույն ֆիջիթըլ NFT ՝ mzijart «Circle of Life»
  • Լավագույն NFT նախագիծ նորաձևության ոլորտում ՝ SOL3MATES for «SIROCCO 1»
  • Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթըլ սփեյսում՝ Magda Malkoun «Metamorphosis»
  • Լավագույն AKNEYE ստեղծագործող՝ Ellen Sheidlin
  • Տարվա լավագույն NFT նախագիծ՝ «Realm of Historia»

Հավելենք, որ ԱՄԷ-ի թվային աշխարհում հաջողված Web3 նախագծերը խրախուսելու նպատակով առանձնացվել է ևս մի քանի հատուկ անվանակարգ։ Մրցանակաբաշխությունն արդեն երկրորդ տարին է, որ անցկացվում է NFT և թվային արվեստի կենտրոններից մեկում՝ Դուբայում։

2_ftNFT International Awards 2024.jpeg (120 KB)

3_ftNFT International Awards 2024.jpeg (81 KB)

4_ftNFT International Awards 2024.jpeg (33 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ