News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հայցելով Նորին Սրբության օրհնությունը` խմբակցության անդամներն իրենց որդիական հավատարմություն ու զորակցությունը հայտնեցին Մայր Եկեղեցուն և Սուրբ Էջմիածնի առաքելությանը։

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ավագանու անդամներին, կարևորեց վերջիններիս բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Վաղարշապատ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը։ Հայոց Հովվապետը նաև գնահատանքով անդրադարձավ խմբակցության նախանձախնդրությանը հանդեպ Մայր Եկեղեցին և հոգևոր ու ազգային նվիրական արժեքները։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորման խնդիրներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ