News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը։ Հայտնում է Qahana.am-ը:

4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է հավատով և նետվելով լիճը, պսակակից է դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են:

Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40-գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը:

40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ