News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 22-23-ը Հայաստանում տեղի կունենա հայ-թուրքական բիզնես կոնֆերանսը: Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ,  «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» նախագծի տնօրեն,  Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդատու Արթուր Ղազարյանը:

Ծրագրի շրջանակներում անցկացվող կոնֆերանսը երկրորդն է` 2010թ. հուլիսին Երեւանում կայացած նմանատիպ հանդիպումից հետո: Երրորդը նախատեսվում է անցկացնել 2012թ. կեսերին Թուրքիայում:

Կոնֆերանսին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Թուրքիայի եւ Հայաստանի 30-35 գործարարներ:

«Լիագումար նիստի համար մենք նախատեսել ենք ընդամենը կես օր, ինչից հետո գործարարների գրաֆիկը առավելագույնս կլրացնենք հանդիպումներով: Մասնավորապես, կին գործարարները կմեկնեն Գյումրի, որտեղ կմասնակցեն  «Շիրակ Էքսպո» մարզային ցուցահանդեսին:

Հայաստանի եւ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը 2010թ. կազմել է 212,1 մլն դոլար կամ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության  4,4% -ը (2009թ. համեմատ առանձնակի փոփոխություններ չկան): Հայաստանից արտահանումը կազմել է շուրջ 1,3 մլն դոլար, ներմուծումը` 210,4 մլն:

«Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» նախագիծը մեկնարկել է 2010թ. հոկտեմբերի 1-ին եւ իրականացվում է  Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, «Եվրասիա» հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, թուրքական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:  ԱՄՆ կառավարության աջակցությամբ անցկացվող ծրագիրը տնտեսական եւ հասարակական ոլորտներում համատեղ միջոցառումներ է նախատեսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ