News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոդելն առաջին անգամ Ճապոնիայում ներկայացվել է 2023թ. սեպտեմբերին։

Նոր մոդելը նման է Հյուսիսային Ամերիկայի համար արտադրվող նմուշին (այն ներկայացվել է 2022թ. նոյեմբերին)։ Ղեկն աջակողմյան է։

Honda Accord XI-ի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը կազմում են 4 971, 1 862 եւ 1 450 միլիմետր, անիվների բազան՝ 2 830 միլիմետր։ Կառուցվածքի հիմքում նախորդի կատարելագործված պլատֆորմն է։ Ավելացվել են լրացուցիչ պահեր, ինչի արդյունքում մեքենայի թափքն ավելի ամուր է դարձել, բարելավվել են կառավարելիությունն ու ընթացքի սահունությունը։ Բոլոր անվահեծերն անկախ են՝ առջեւից ՄակՖերսոն, հետեւից՝ «բազմալծականի»։

Ճապոնիայում նորույթն առաջարկելու են միայն e:HEV մոդիֆիկացիայով, դա հիբրիդ է, ունի 2,0 լիտր LFA բենզինով շարժիչ (145 ձիաուժ, 175 Нm), էլեկտրական շարժիչ, գեներատոր եւ լիթիում-իոնային մարտկոցներ։ Առավելագույն հզորությունը՝ 184 ձիաուժ։ Ունի աշխատանքի երեք ռեժիմ՝ Hybrid Drive, Engine Drive եւ EV Drive։ Սրահում թվային վահանակ կա եւ մեդիա-համակարգ։ Նախատեսված է պրոյեկցիոն դիսփլեյ։

Accord XI-ը Honda Sensing 360-ի Ճապոնիայում առաջարկվող տեսակն է, աշխատում է կենտրոնական խցիկի եւ հինգ ռադարների տվյալների հիման վրա։ Համակարգը կանխատեսում է վթարային վտանգավոր իրավիճակներն ու ակտիվացնում ավտոմատ շտապ արգելակումը։

Նորույթն առաջարկում են Ճապոնիայի շուկայում 2 449 400 իենից սկսած (մոտ 36 000 դոլար)։ Ընտրության համար առաջարկվում է հինգ գույն՝ Platinum White Pearl (սպիտակ փայլուն), Ignite Red Metallic (հագեցած բալի մետալիկ), Canyon River Blue Metallic (մուգ կապույտ մետալիկ), Meteoroid Grey Metallic (գորշ մետալիկ) եւ Crystal Black Pearl (սեւ մետալիկ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ