News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված զինծառայողների ընտանիքների համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման տրամադրման ծևագիրը:

Գործող կարգավորմամբ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցվում է շահառու ծնողներին՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը։

Դոնորական ձվաբջջի համար ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսը կատարողին՝ շահառու ծնողներին կամ բժշկական կազմակերպությանը՝փաստացի ծախսի չափով,  բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը։

Ընդ որում, սահմանվում է, որ շահառու ծնողներին փոխհատուցում տրամադրվում է՝

դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ, իսկ  փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ:

Սա նշանակում է, որ անկախ նույն ընտանիքում զոհված զինծառայողների թվից՝ շահառու ծնողները հնարավորություն են ունենում դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցում ստանալ առավելագույնը երկու անգամ, իսկ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ։

Այժմ նոր փոփոխությամբ առաջարկվում է, որ աջակցությունը տրամադրվի յուրաքանչյուր զոհված զինծառայողի հաշվով: Այսինքն եթե ընտանիքում կա երկու զոհված, ապա պետական ծրագրից կարող են օգտվել երկու անգամ (4 անգամ դոնորական ձվաբջջի ձեռքբերման եւ 2 անգամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար):

Այս պահի դրությամբ արդեն իսկ երկու ընտանիք բանավոր դիմել է երկրորդ անգամ այս ծառայություններից օգտվելու հարցով, սակայն մերժվել են:

Այժմ հնարավորություն է ստեղծվում, որ նրաց դիմումները բավարարվել:

Նախագիծն ընդունվելու դեպքում 13,4 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա: (2 շահառու x 600,000 դրամ x 2 փորձ = 2,400,000 դրամ՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման համար, 2 x 5,500,000 դրամ = 11,000,000 դրամ՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման համար):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ