News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար: Իրենք ասում են հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն, հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա: Այս մասին այսօր՝ մարտի  հայտարարել-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը ողջունել է ԵԽ բանաձևը և նշել, որ սա այն եզակի դեպքերից է, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն դուրս բերել այն իրավիճակներից, ինչի մեջ գտնվում ենք 2020-ից առ այսօր:

«Մենք դեռ 2023-ին մի փաստաթուղթ էինք ստորագրել, որտեղ ասում էինք, եթե ՀՀ իշխանությունը գնա դեպի ԵՄ ինտեգրման ճանապարհով, մենք կօժանդակենք և կաջակցեք, իսկ եթե չգնան, մենք կլինենք ամենախիստ քննադատը: Բարեբախտաբար որոշակի հույսեր են առաջանում, որ մենք պետք է աջակցենք, ոչ թե քննադատատենք:

Ես գտնում եմ, որ անվտանգային խնդիրները տարածաշրջանում միանշանակ սրվել էին մանավանդ վերջին օրերին և բոլորդ դա զգում էինք, և սա նաև անվտանգայի տվյալ խնդրի լուծման բանալիներից մեկն էր, ինչը Եվրոպան շատ արագ կազմակերպեց:

Իհարկե յուրաքանչյուր պետության անվտանգության համար մեկ երաշխիքը բանակն է, և մենք պետք է բանակ-պետություն հասկացությունը գերկարևորենք: Մենք բացի 60.000 զինվորական ունենալուց, երկու այդքան էլ պետք է ունենանք պահեստազորում ու դրա հիմքերը պետք է հիմա դնենք:

Բայց էսօրվա ռազմաքաղաքական բալանսի պարագայում գերկարևոր է արտաքին քաղաքական աջակցությունը: Մենք գտնում ենք, որ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու ՌԴ-ի ու Ադրբեջանի համար, հակառակ պարագայում, իրենք ասում են հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն, հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա:

Եվրոպան ճանաչում է ՀՀ սահմանները, ԵՄ դիտորդները այստեղ խաղաղության լուրջ հնարավորություն տվեցին և սահմանին լուրջ միջադեպեր չեղան, իսկ մեր ռազմավարական գործընկերն այդպես էլ չճանաչեց մեր սահմանները:

Այն, ինչ ասում էր այսօր վարչապետը, էդտեղ քննարկելու հարց նույնիսկ չկա: Մեզ գործընկերներ են պետք մեր այսօրվա իրավիճակում խնդիրներն ավելի լայն քննարկելու կամ արտաքին քաղաքական դաշտ մտցնելու համար, և այդ առումով մեր գործընկերը միայն Եվրոպան է:

ՄԵր ռազմավարական գործընկերը մեր սահմանները չի ճանաչել, չի ճանաչում, հետևաբար մեր ուղին դեպի Եվրոպան է: Եվրոպան էլ երեկ իր ընդունած որոշմամբ ցույց տվեց, որ մեր կողքին է»,-ասել է Սարգսյանը:

Նշենք, որ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձև, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Այն ընդունվել է ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Բանաձևով նաև ԵՄ կառույցներին կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում: Բանաձևի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները:

Բանաձևում մեջբերվել է ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել էր գրեթե նույն միտքը Հայաստան այցելած Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի...
Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի…
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Ամենաշատ