News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել UNODC-ի Գործառնությունների տնօրեն Բո Մաթիասենի և UNODC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտալի հետ։

Փոխնախարար Սարգսյանը ՄԱԿ-ի գործընկերներին է ներկայացրել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։ Նա առանձին անդրադարձ է կատարել Քրեական ոստիկանության վերափոխմանը, հայտարարված բաց մրցույթի ընթացքին և կրթական նոր մոդելի ներդրմանը։

ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի Կառավարության ջանքերը։

Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացված քայլերին և նախանշել համագործակցության նոր ուղղություններ։

Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ռազմավարական մակարդակում փորձագիտական աջակցությամբ քայլերի հստակեցումը և ՀՀ Կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների խթանումը, ոստիկանների վերապատրաստման գործընթացում UNODC-ի առցանց գործիքների տեղայնացումն ու կիրառումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով առաջ մղել երկկողմ համագործակցության օրակարգը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ