News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տարբերվել է նախորդ հանդիպումներից. նախորդներն անցել էին ջերմ, ուրախ մթնոլորտում, իսկ այս անգամ հանդիպումը թե իր ձեւով, ֆորմատով, թե բովանդակությամբ էապես տարբերվել է նախորդ հանդիպումներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել, ինչպես օդանավակայանում: Հեռախոսներ եւս չեն եղել հանդիպմանը, եւ Նիկոլ Փաշինյանը կարող է հետագայում ասել՝ ես նման բան չեմ ասել, քանի որ միայն իր տեսանկարահանողն է եղել: Կարող է ասել՝ ինձ սխալ եք մեջբերել:

Հանդիպումը սառը մթնոլորտում է անցել, ներկաների կեսը ոտքի չի կանգնել: Շատերի մոտ հարցեր են առաջացել Նիկոլ Փաշինյանին, բայց դրանց պատասխաններն ընդունելի չեն եղել ոսկեպարցիների համար: Մասնավորապես, այն, որ 4 գյուղերի տարածքներ հանձնվելու են, արդյոք Ադրբեջանը դրանով սահմանափակվելու է, թե նոր տարածքներ է ուզելու, արդյոք դա երաշխիք է, որ պատերազմ չի լինելու: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երաշխիք չէ, բայց հույս ունի, որ չի լինի պատերազմ: Ասել է, որ չտալու պատասխանը պատերազմն է, իսկ պատերազմի դեպքում Թուրքիան Ադրբեջանի կողքին է: Փաստորեն, նա Թուրքիայի անունը տալով ոսկեպարցիների մոտ ներշնչել է այլընտրանքի բացակայություն, որ պետք է ստիպված տանք:

Իսկ անկլավների վերաբերյալ էլ ասել է՝ Ադրբեջանը ինչ-որ փաստաթղթեր է հիմնավորում, դրանք դեռ պատրաստ չեն: Այսինքն ամենայն հավանականությամբ, երկրորդ փուլում նաեւ այդ գյուղերի տարածքներն են ուզելու: Դրանք նախկին գյուղերի ավերակներ են, որ 1992-ից ավերակ վիճակում են»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ գյուղերի հանձնումը մեծ խնդիրներ է առաջացնելու Իջեւան-Նոյեմբերյան եւ Երեւան-Թբիլիսի ճանապարհի համար:

«Երբ հարցրել են, թե երթեւեկության հարցն ինչպես է լինելու, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ հարկ եղած դեպքում թունել կկառուցվի Ոսկեպարում: Կառուցվելու է Ենոքավան-Ջուջեւան ճանապարհը: Շատ անհվանական է, որ նման կարճ ժամանակում կարելի է կառուցել նման բարդ տեղանքում ճանապարհ:

Պատասխանները չեն բավարարելն, գյուղերի հանձնման ժամկետների մասին խոսք չի եղել:

Ոսկեպարի բնակիչ Ռոբերտ Մելիքյանն ասել է, որ անցած շաբաթ ինքը Ոսկեպարում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, վերջինս իրեն ասել է, որ իրենք այդ 4 գյուղերի տարածքները չեն հանձնելու, քանի դեռ Ադրբեջանը պահում է Բերքաբեր գյուղից ավելի քան 700 հեկտար և այլ հողեր։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել է՝  թող ամեն մարդ իր գործով զբաղվի, Սուրեն Պապիկյանն էլ՝ իր գործով»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ մարտի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ