News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է մտցնել պետական տուրք քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, մարտի 19-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Այդ ծառայությունների մեջ են  թռիչքուղու համապատասխանության գնահատականը, աերոնավիգացիոն ծառայությունների հավաստագրումը, տեղեկանքը ուղեւորա- եւ բեռնափոխադրումների ծավալների մասին, կարգավարների եւ անձնակազմերի որակավորման քննությունները, վտանգավոր օդային բեռների սպասարկումը։

Սիմոնյանը նշել է, որ Քաղավիացիայի կոմիտեն այժմ այդ ծառայություններն ավիաընկերություններին եւ հանրապետության օդանավակայանները (Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» եւ Կապանի «Սյունիք») կառավարող ընկերություններին մատուցում է անվճար։ Արդյունքում՝ կոմիտեն բավական երկար ժամանակ չէր կարողանում իր մասնագետների աշխատավարձը բարձրացնել, ինչի առնչությամբ վերջինները գնում էին մասնավոր հատված, որտեղ մի քանի անգամ ավելի բարձր են վարձատրվում։

«ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ներկայում մի շարք ծառայություններ է մատուցում, որոնց համար պետական տուրք չի գանձվում։ Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում նման ծառայությունները մատուցվում են վճարովի»,- ասել է Սիմոնյանը։

Այսպիսով, կառավարությունն առաջարկում է սահմանել պետական տուրք ծառայությունների 13 տեսակների համար։ Ծառայության վճարման չափը հաշվարկվել է  մարդ/ժամ սկզբունքով, փաստացի ժամանակի հաշվառմամբ, որն այդ պահին ծախսվել է մատուցվող ծառայության համար, ինչպես նաեւ օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը եւ համեմատությունը միջազգային գործելակերպի հետ։

Կանխատեսումների համաձայն՝ այս տուրքերի սահմանման դեպքում պետբյուջեի մուտքերը տարեկան կավելանան մոտ 150 մլն դրամով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ