News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Գաղտնիք չէ, որ մենք արդեն երկար տարիներ ապրում ենք արհավիրքի պայմաններում, եւ գաղտնիք չէ, որ դրա պատճառը մեկ մարդ է: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«2018-ից տարբեր հավելվածներով եւ հաղորդագրություններով կառավարվող իշխանությունը, պարզվում է, որ այդ հաղորդագրություններն ու հավելվածները օգտագործելու էր նաեւ հետագայում: Իհարկե, առանձին ողբերգություն է, որ երկրիդ պաշտպանական կամ անվտանգային ղեկավար կազմը շփվում է «վոթսափով», մի հատ էլ էդ մակարդակի է շփվում,մի հատ էլ շփվելուց հետո դա հրապարակայնացնում է կողմերից մեկը: Կարծում եմ՝ էս դահլիճում որոշներն էլ հիանալի գիտեն այդ հաղորդագրություններից եւ պատկերացնում են մոտավորապես, թե դրանք ինչ ավարտ են ունենալու:

Վստահ եմ, որ ոչ շատ հեռու ժամանակներում մենք այդ նույն «վոթսափ»-ում կգտնենք «Հայաստանը չի խառնվի Արցախի հանձնմանը» հաղորդագրությունը, կամ «կարո՞ղ է պայմանավորվենք էս նախկինների մասին նույն տեքստերը խոսել», «կարո՞ղ է պայմանավորվենք, որ արեւմտյան հարթակն էլ մեզ պետք չէ», կամ «պայմանավորվենք, որ ռուսներն են մեղավոր», կամ «ՀԱՊԿ-ը սառեցնում ենք, թուրքերին՝ տաքացնում»: Մեկ էլ Սերժ Սարգսյանը մի քանի տասնյակ միլիարդ դոլարի զենք է բերել Հայաստան, «կարո՞ղ է մի 6 մլրդ-ը թողեմ, կգաք, կվերցնեք ու առիթ կունենաք համայն աշխարհին հարցնելու, թե որտեղի՞ց էսքան զենք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի գոյությունը աքսիոմա չէ, թեորետիկ է թե Հայաստանը, թե Արցախը. «Թեորետիկ է թե հայրենիքի համար ընկած հայորդին, հայ ժողովրդի պատմությունը, հաղթանակները: Աքսիոման մեկն է՝ աթոռը, իշխանությունը, փողը, իհարկե, յուր խմբավորման հետ միասին:

Այո, ճիշտ եք ասում, պրոբլեմը դուք եք, պրոբլեմը ձեր մեջ է, ձեր  հետեւոյթւոններն ու եզրահանգումներն էլ են ճիշտ: Ըստ ձեր հետեւությունների ու եզրահանգումների պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»,-ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Աննա Մկրտչյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ