News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի «Ծոցի կլան» կազմակերպված հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել կառավարության հետ, որը պահանջում է դադարեցնել թմրանյութերի վաճառքը։

«Չնայած նախագահը չի ընդունում մեզ՝ այլ անունով անվանելով, մենք տեղեկացնում ենք, որ ընդունում ենք նրա բանակցելու հրավերը քաղաքական պայմանների մասին, որոնք թույլ կտան իրականացնել սոցիալական տրանսֆորմացիա այն շրջաններում, որտեղ մենք գործում ենք»,- նշվել է  խմբավորման հայտարարությունում, որն իրեն անվանում է «Կոլումբիայի գայտանականների ինքնապաշտպանության ուժեր»։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ եթե «Ծոցի կլանը» դադարի զբաղվել թմրանյութերի առեւտրով եւ միգանտների անօրինական տեղափոխմամբ, կառավարությունը պատրաստ է բանակցություններ սկսել խմբավորման հետ։ Պետութան ղեկավարն ընդգծել է, որ «Ծոցի կլանի» անդամները պետք է պատասխան տան դատարանի առջեւ։

2022թ. դեկտեմբերի վերջին Պետրոն հայտարարել է հրադադարի համաձայնագրի մասին հինգ խմբավորումների, այդ թվում՝ «Ծոցի կլանի» հետ։ 2023թ. մարտին կառավարությունը հայտարարել է  խմբավորման դեմ գործողությունները վերսկսելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ