News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, որոնք ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, անդրադարձավ վերապատրաստման դասընթացների ընթացքին և դրանց արդյունավետությանը։

Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին հաղորդակից լինելու Սուրբ Էջմիածնի խորհրդին և առաքելությանը, ինչպես նաև իրենց ուխտը վերանորոգելու և միմյանց հետ հոգևոր փորձառությամբ փոխանակվելու։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց քահանա հայրերին առավել ջանասիրությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունն ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Հանդիպմանը հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Արամ ավագ քահանա Հունանյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ դրանք  իրենց օգտակարությունն են բերում եկեղեցականների հովվական ծառայությանն առավել արդյունավորման գործում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ