News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունը հանել է վրացական «Վերին Լարս» անցակետից օգտվելու հարցում դրված սահմանափակումները, որը մտցվել էր նոյեմբերի 8-ին` կապված եղանակային պայմանների հետ:

Բոլոր տեսակի տրանսպորտի միջոցների շարժը վերականգնվել է, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ նոյեմբերի 8-ին մինչեւ մարտի 1-ը «Վերին Լարս» անցակետը փակ է լինելու կցովի եւ կիսակցովի բեռնատար ավտոտրանսպորտի, ինչպես նաեւ 30-ից ավելի ուղեւորատեղ ունեցող ավտոբուսների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ