Ռուս–վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի հյուսիսօսական հատվածը մի քանի ամսով սահմանափակելու է բեռնատար եւ ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Այս մասին այսօր` նոյեմբերի 9-ին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության մամուլի ծառայությունը:
«Այս տարվա նոյեմբերի 8-ից մինչեւ 2012թ. մարտի 1-ը, «Վերին Լարս» անցակետը փակ է լինելու կցովի եւ կիսակցովի բեռնատար ավտոտրանսպորտի, ինչպես նաեւ 30-ից ավելի ուղեւորատեղ ունեցող ավտոբուսների համար»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սա սովորական պրոֆիլակտիկ միջոցառում է, որ իրականացվում է ամեն տարի` եղանակային պայմաների հետ կապված: