News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան կապ չունի մերձմոսկովյան «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ, հայտնում է Strana.ua-ն։

«Ուկրաինան միանշանակ կապ չունի այս իրադարձությունների հետ»,- ասել է Պոդոլյակը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովն էլ հայտարարել է, որ տեղի ունեցած ահաբեկչությունը «ռուսական հատուկ ծառայությունների սադրանքն է»։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նախնական տեղեկատվություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասին։

Հարցին՝ արդյոք Ուկրաինան կարող է կանգնած լինել տեղի ունեցած հարձակման հետևում, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ այս պահին որևէ ապացույց չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները որևէ կերպ կապ ունեն ահաբեկչության հետ։

Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն հայտարարել, թե ով է պատասխանատվություն կտրում տեղի ունեցած ահաբեկչության համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ երեք անձ ներխուժել է համերգասրահ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ