Մենք անվերապահորեն դատապարտում ենք Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա հարձակումը։ Այս մասին նշվել է ՆԱՏՕ մամուլի քարտուղար Ֆալահ Դահլալի հայտարարությունում։
«Ոչինչ չի կարող արդարացնել ահավոր հանցագործությունները։ Մենք խոր ցավակցություններ ենք հայտնում զոհերին եւ նրանց ընտանիքներին»,- գրել է ՆԱՏՕ ներկայացուցիչը Х-ի իր միկրոբլոգում։