News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում, որը կայացել է մարտի 25-ին Երեւանում։

Վրաստանի վարչապետը պաշտոնական Թբիլիսիի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու խաղաղության եւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ դարավոր եղբայրական հարաբերությունների մասին։ Շնորհակալություն հայտնելով Երեւանին Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն աջակցելու համար՝ Կոբախիձեն հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը Թբիլիսիի անվերապահ աջակցության մասին։

Նրա խոսքով՝  երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այսօրվա հանդիպման ընթացքում կողմերը խոսել են տարբեր ոլորտներում եւ ձեւաչափերում համագործակցության մասին՝ տրանսպորտ, տնտեսություն, տուրիզմ։ Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանային զարգացումների մասին, ընդգծել համատեղ ջանքերի կարեւորությունը մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում եւ հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Իր կողմից՝ Վրաստանը պատրաստ է աջակցել գործընթացին եւ խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում։

Վերջում նա Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Վրաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆ
Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք…
Սահմանազատումը չգիտեմ, բայց ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից…
Ամենաշատ