News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Վարչապետ Կոբախիձե, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությունը մեր հանրապետությունում, մեր մայրաքաղաքում։ Թույլ տվեք ևս մեկ անգամ անձնապես շնորհավորել Ձեզ եղբայրական Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ հույսով և վստահությամբ, որ մեր կառավարությունները կհամագործակցեն՝ բարձրացնելու և զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Ուրախ եմ, որ հենց նոր քննարկեցինք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական երկխոսության մասին մեր հռչակագիրը և վերահաստատեցինք, որ կշարունակենք հասցեագրել այն օրակարգը, որը տեղ է գտել այդ հռչակագրի մեջ։

Ձեր այցը շատ կարևոր է, սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Վստահ եմ շատ ակտիվ համագործակցություն ու երկխոսություն կունենանք, ներառյալ ակտիվ երկկողմ այցեր։ Այսպիսով, ողջունում եմ Ձեզ մեր երկրում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ