Audi-ն ներկայացրել է հինգտեղանոց էլեկտրական Q6 e-tron քրասովերը: Drom.ru-ն հայտնել է, որ Q6 e-tron-ը նման է Audi Q5 e-tron-ին, միայն՝ ավելի թանկ ու ծանր, իսկ ամբողջ էլեկտրոնիկան կրիպտոբանալիներով պաշտպանված է չարտոնված փոխարինումից:
Audi Q6 e-tron-ը կարող է լինել լիաքարշակով կամ հետևի քարշակով:
Լիաքարշակը կզարգացնի 382 ձիաուժ եւ 483 ձիաուժ՝ SQ6 e-tron տարբերակում։ 0-100 կմ/ժ թափավազքն առաջինի դեպքում կտևի 5,0 վայրկյան, երկրորդի համար՝ 4,2 վայրկյան։
Միացյալ Նահագների համար բազային լիաքարշակը կզարգացնի 422 ձիաուժ հզորություն՝ 40 ձիաուժ աճով. ավելի հզոր, քան մնացած աշխարհի համար:
Հետևաքարշակ Q6 e-tron-ը հաշվարկված կլինի ոչ թե արագության, այլ հեռահարության համար։ Բայց այն ավելի ուշ կթողարկվի։
Արտադրողը խոստանում է, որ լիաքարշակ Audi Q6 e-tron-ը կունենա ավելի քան 600 կմ հեռահարություն: Audi Q6 e-tron-ը վաճառքում կհայտնվի երրորդ եռամսյակում:
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը։