News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ իրողությունը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձեւին, որտեղ կոչ է անում ԵՄ-ին Հայաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալ:

«Եվրոպայի խորհրդարանը որոշում ընդունեց, ասաց, որ Հայաստանի չափանիշները, Հայաստանի ժողովրդավարության աստիճանը այնքան բարձր է, Հայաստանն այնքան ժողովրդավար երկիր է, չնայած ընդդիմությունն ասում է՝ ՀՀ-ում ժողովրդավարության աստիճանը շատ ցածր է, բայց եվրոպական ինստիտուտներն ասացին, որ շատ լավն են ձեր չափանիշները եւ խորհուրդ տվեց ԵՄ-ին դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը: Դա աննախադեպ շատ լավ բան է, որը նաեւ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացրեց: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը դիմումը վերցրած գնացել է եւ սպասում է, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա: Քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ իրողությունը»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանը շատ անելիք ունի այդ առումով, որ չգնա տարիներով սպասի, ինչպես Թուրքիան, Վրաստանը:

«Պետք է Հայաստանում շատ բան փոխվի, շատ չափորոշիչներ փոխվեն:  Օրինակ, հիմա մարդկանց մոտ հասկանալի վրդովմունք կա դեղերի հետ կապված, որ ով պատահի, ոնց պտահի հակաբիոտիկները ծմոնի պես ծամում էին: Որեւէ եվրոպական երկրում նման բան գոյություն չունի, դա նորմալ չի: Որեւէ զարգացած երկրում չես կարող գնաս, ինչ դեղ ուզենաս՝ խմես, հետո խնդիրներ ունենաս:  Մեր ապրանքների որակը պետք է բարձրացնել: ԵՄ-ի անդամ դառնալը ն չէ, որ քո կյանքում կապույտ դրոշն է հայտնվում աստղերով: Դա ապրանքների, աշխատավարձերի, աշխատանքի որակը բարձրացնելն է: Դա ահռելի աշխատանք է: Էլ չեմ ասում, որ դեռ մեծ հարց է, թե ենթադրենք մենք դիմեցինք, դա քանի՞ տարի կտեւի:

Մենք մեր ժողովրդավարության չափանիշներով շատ ավելի բարձր ենք այն երկրներից, որոնք արդեն իսկ դիմել են, ուզում են դիմել, անգամ այն երկրներից, որոնք արդեն ԵՄ անդամ են»,-ասաց ԱԺ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ