News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Բրյուսելում ապրիլի 5-ին կարող է հանգեցնել թեժացման։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Ես, հավանաբար, չէի համաձայնի այդ մեկնաբանություններին։ Այդ հանդիպման ուշադրության կենտրոնում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել առեւտրային գործընկերությունը եւ բավարարել հումանիտար պահանջմունքները։ Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել թեժացման կամ մտահոգություն առաջացնել աշխարհի որեւէ երկրում»,- ասել է Միլլերը։

Հարցին, թե ինչի վրա է հենվում որոշումը եռակողմ ձեւաչափի ստեղծման մասին եւ արդյոք դա կապված է Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու որոշման հետ, Միլլերը մեկնաբանություններ չի տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ