News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արտաշատի բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչներ 17-ամյա Արտյոմ․ Ն․-ին և  22-ամյա Դավիթ Ա․-ին, ովքեր եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Արդեն ոստիկանության Արտաշատի բաժնում Արտյոմ Ն․-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ եղել է կանեփանման բույսի դեղնականաչավուն գույնի չորացված, մանրացված զանգված, որը կազմել է մոտ 0.32 գրամ: Նույն գրպանից հայտնաբերվել է նաև կաթոցիչ, որի մեջ առկա է եղել կանեփանման բույսի դեղնականաչավուն գույնի չորացված, մանրացված զանգված, որը կշռվել և կաթուցիչով կազմել է մոտ 2.65 գրամ, իսկ առանց կաթոցիչի՝ մոտ 0.08 գրամ:

Կայքի տեղեկություններով Արտյոմ Ն․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց, որը ինքը քաղել է Դալար գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից՝ հետագայում իր անձնական օգտագործման համար:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ